Wednesday, 9 February 2011

Անուշ Գարուն

«Գարնանային» մեր հավաքածուի նոր տեսականին այսօր ներկայացնում ենք այսպես` առանց խոսքերի` երաժշտության միջոցով: Այդ նպատակով դիմել ենք շատ սիրելի Վահան Արծրունու «Անուշ Գարուն» երգի օգնությանը:

Ասեմ, որ «Անուշ Գարուն» երգը Վ. Արծրունու «Տաս հայտնություն» ձայնասկավառակից է: Այս ձայնասկավառակի բոլոր երգերը երաժիշտը գրել է հանճարեղ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:

Նշեմ միայն, որ հավաքածուի յուրաքանչյուր տեսակ կարող է լինել Ձերը: Կապված չափերից այն կարժենա 700-1000 դրամ: Տեսականին ներկայացնում ենք Կոմիտասի նույնանուն բանաստեղծության տողերով:

Վայելե´ք ...
«Անուշ գարուն, Ծաղիկ, բողբոջ ...
...Զվարթ առուն, Կայտառ խոխոջ...
...Կանաչ դալար, Ծաղիկ, ցողիկ...

...Վտակ դալար, Դուք ու՞ր թողիք...
...Ու՞ր թողիք...»:

Thursday, 3 February 2011

Օգոստիանոս կեսարն ու մենք

Բոլորիս հայտնի առասպելի համաձայն` Օգոստիանոս կայսերն իր նախորդին` Հուլիոս կեսարին չզիջելու համար, փետրվար ամսից 1 օր վերցնելով` երկարեցրել է իր ամիսը: Այդուհետ` Օգոստիանոսի պատվին անվանված տարվա 8-րդ ամիսը` Հուլիոս կեսարի անունը կրող 7-րդ ամսվա պես, 31 օր ունի:

Սակայն եկեք մի պահ պատկեացնենք, որ Օգոստիանոսը ոչ թե իր հզորությունը շեշտելու համար է այդ քայլին դիմել, այլ պարզապես նա էլ, շատերիս նման ցանկացել է վայելել երկար ամառ` կարճելով ձմռան օրերը :)))

Հենց այս տրամաբանությունից ելնելով էլ` մենք կփորձենք կարճել այս տարվա ձմեռը` ձմռան օրով գարնան մասին մտածելով: Իսկ այդ հարցում մեզ կօգնի «Զրդ ու Զիբիլ»-ի «Գարնանային» հավաքածուն:

Այսօր հավաքածուից կներկայացնեմ միայն 4 օրինակ: Մյուսները կպահեմ ձմռան մնացած օրերը ևս կարճելու համար :)))
Էլ ինչ գարուն առանց գարնան ավետաբերի` «Մանուշակ»-ի: Այս յուրօրինակ «Մանուշակ»-ն արժե 800 դրամ:
Գարուն է, ծիլ ու ծաղիկ արթնանում են: Մեր գույնզգուն «Ծիլ ու ծաղիկ»-ը 700 դրամ արժե:
Գարուն ու սեր: «Սիրում է, չի սիրում» մենք էլ ենք պատրաստել - 700 դրամ:
Սեր, Տաք արև ու Վառ գարուն: Սա էլ «Վառ ծաղիկ» - 700 դրամ:

Wednesday, 2 February 2011

Աշխարհի ամենաթանկ ականջօղը

Աշխարհի ամենաթանկ ականջօղը կրում է «Harry Winston Diamond» անունը և գնահատվում է 8,5 միլիոն դոլար: Այն ստեղծվել է 2006 թ-ին «Ուինսթոնի Տան» կողմից:
Ականջողը կազմված է տանձանման զույգ ադամանդներից` պլատինե հիմքով, որոնք կշռում են 60,1 կարատ: Այս օղերը գրավում և հիացմունք են պատճառում իրենց շլացուցիչ տեսքով:


Հ.Գ - Այդպես էլ չգտա` այս ականջողները տիրուհի ունե՞ն, թե՞ ոչ: Բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրի համար ամենաթանկն այն ականջօղն է, որը միայն իրենն ու, որն ինքն ամենաշատն է սիրում :)))

Tuesday, 1 February 2011

Մեծերի հեքիաթ

Լինում է, չի լինում մի գեղեցիկ տղա ու մի աննման աղջիկ է լինում` Տարոնն ու Մարին: Նրանք բնակվում են «Զրդ ու Զիբիլ» անունը կրող մոլորակում: Նրանք այնքան են սիրում իրար, որ այդ սիրուց իրենց աշխարհում ամեն ինչ վերափոխել, դարձրել է բարի ու զարմանալի:

Ամեն առավոտ` արթնանալուն պես, Տարոնը շտապում է ծաղկի սրահ: Մի օր էլ ծաղկի սրահում նրան անմիջապես գրավեց մի քնքուշ վարդ:
«Վարդը» մշակված էր շատ հարազատ` «Զրդ ու Զիբիլ» ընկերության կողմից: Նա առանց երկմտելու ծաղիկը ձեռքն առավ ու շտապեց տուն վերադառնալ:
Գարնան արևն արդեն հասցրել էր սնուցել Տարոնի ու Մարիի տան փոքրիկ այգին: Արևից «Կանաչ բույսեր»-ն այնքան էին ոգևորվել, որ անդադար պտույտներ էին կատարում:
Որոշ «Կլորակներ» էլ հասունացել ու ծաղկել էին:
Իսկ «Եթերային ծաղիկներ»-ը հրճվանքից արբեցնող բույր էին արձակում: Նրանք նույնիսկ անտարբերներին էին ստիպում ոտքը կախ գցել ու խորը շունչ քաշել` ծաղիկների տարածած բույրը լիարժեք կլանելու համար:
Այդ օրն առանձնահատուկ օր էր: Չէ՞ որ Մարիի ընկերուհիներն էին այցելելու:

Վաղ առավոտից Մարին սենյակն էր կարգի բերում: 
Նա հրամայել էր փոքրիկ «Այլմոլորակային»-ներին օգնել իրեն:
«Այլմոլորակային»-ները պետք է խնամեին «Ավազանի ծաղիկներ»-ը: 
Մարիի ընկերուհիները դատարկաձեռն չէին եկել:
Նրանք ևս ծաղիկներ` «Վարդուկներ» էին բերել:
«Կարմիր» սփռոցով սեղանի մոտ էլ...
...բոլորը միասին «Սուրճ» վայելեցին:
Տարոնն իրենց այգուց քաղցրահամ «Բալ» հյուրասիրեց աղջիկներին...
... և փոքրիկ «Փղիկներ»-ի հետ մտավ խոհանոց` ճաշի համար ձկներ պատրաստելու:
«Ձկներ»-ն անմահական համեղ էին ստացվել:
Մարիի հիացած ընկերուհիները, գնահատելով Տարոնի ջանքերը, նրան առանձնահատուկ «Անդրավարտիք» նվիրեցին` դարձյալ «Զրդ ու Զիբիլ»-ի արտադրանքից:
Իսկ բոլոր նրանք, ովքեր լսելով այս պատմությանը, չհավատացին, դարձան «Փոքրիկ սատանիկներ»:
Դրա համար Տարոնը, Մարին ու ընկերուհիները «Զնգզնգիկներ» պատվիրեցին «Զրդ ու Զիբիլ»-ից, որոնց նուրբ մեղեդին բարիացրեց «Փոքրիկ սատանիկներ»-ին:


Երկնքից երկու «Խնձոր» ընկավ: Մեկը` աջին, մյուսը` ձախին ...


Գլխավոր դերերում`
Գեղեցիկ տղա - Տարոն
Աննման աղջիկ - Մարի
Ընկերուհիներ

Ինչպես նաև`
«Վարդ» -  800 դրամ
«Կանաչ բույսեր» - 700 դրամ
«Կլորակներ» - 800 դրամ
«Եթերային ծաղիկներ» - 700 դրամ
«Այլմոլորակային» - 700 դրամ
«Ավազանի ծաղիկներ» - 800 դրամ
«Վարդուկներ» - 600 դրամ
«Կարմիր» -  800 դրամ
«Սուրճ» - 500 դրամ
«Բալ» - 800 դրամ
«Փղիկներ» - 800 դրամ
«Ձկներ» - 600 դրամ
«Անդրավարտիք» - 500 դրամ
«Փոքրիկ սատանիկներ» - 800 դրամ
«Զնգզնգիկներ» - 600 դրամ
«Խնձոր» - 700 դրամ

Saturday, 29 January 2011

Առողջ սննդի սիրահարներին

Շատերին արդեն ծանոթ է «Ուտելիք» հավաքածուն, շատերն արդեն որոշ ուտելիքների տեր են դարձել, բայց քչերը գիտեն, որ այն համալրվել է նոր տեսականիով: Ուրեմն` հենց առողջ սննդի սիրահարներին ներկայացնում ենք հավաքածուի նոր «անդամներին»:
«Պանիր»` 800 դրամ
Սրանք յուրահատուկ «Պանիր»-ներ են: Նրանց միջուկը «կաթնաշոռից» է:
«Ելակ»` 800 դրամ
Սա էլ «Ելակ» է` իր դիմանկարի հետ :)
«Գազար»` 700 դրամ
Այսպիսի քաղցր «Գազար» Դուք երբևէ չեք կերել :))
«Եգիպտացորեն»` 600 դրամ
Սա էլ իմ շատ սիրելի «Եգիպտացորեն»-ն է: Նրան սիրում եմ թե´ խաշած վիճակում, և թե´ աղցանների մեջ:
Անուշ վայելե´ք ... :))))

Wednesday, 26 January 2011

Մադագասկար-TUSH

Շատերի կողմից սիրելի «Մադագասկար» մուտֆիլմը ներկայանում է նոր կարգավիճակով:

«Մադագասկար-TUSH»-ն այսուհետ համարվելու է այն ընկերությունը, որը զբաղվելու է մուլտֆիլմի հերոսների հետագա ճակատագրով: Նախագծի հովանավորն է «Զրդ ու Զիբիլ» ԱՍԸ-ն, իսկ գլխավոր մենեջերը` Վարդը, ում շատերը որպես «Թուշ» են ճանաչում:

Թուշի արհեստավարժության արդյունքում սիրված մուլտ-հերոսները կենդանություն են ստացել ու կարող են դառնալ Ձեր իսկ սեփական ուղեկիցը:
1000 դրամ
Հա, ասեմ, որ քանակի և հերոսների սահմանափակում չկա: Ավելին` այս հերոսները նույնիսկ հայերեն խոսելու հատկություն ունեն և շատ հետաքրքիր պատմություններ կպատմեն: Թե ու՞մ կամ ինչի՞ մասին, կիմանաք միայն այն ժամանակ, երբ վերջիններիցս որևէ մեկը Ձեր ականջին հայտնվի:

Monday, 24 January 2011

ԱկանջաԿԱ՞Լ, թե՞ ականջՕՂ

Իսկ ինչու՞ ոչ: Իսկ ինչու՞ ականջաԿԱԼ-ը չի կարող դառնալ ականջՕղ:

Շատ էլ լավ կարող է, ու մենք ապացուցել ենք :))
ԱկանջՕՂ ԱկանջաԿԱԼ` 1000 դրամ
* * *

Իսկ Դուք գիտե՞ք, որ աշխարհում առաջին դինամիկական ականջակալները ստեղծել է գերմանացի էլեկտրոմեխանիկ Յուգեն Բայերը: Բայերը, ով 1924 թ-ին Բեռլինում հիմնադրել էր «Bayerdynamic» ընկերությունը և զբաղվում էր միկորֆոնների ու բարձրախոսների (դինամիկների) արտադրությամբ, 1937-ին ստեղծում է աշխարհի առաջին դինամիկական ականջակալները` «Bayerdynamic DT48»-ը, որոնք որպես դասական օրինակ` պահպանվում են մինչ օրս:

Միևնույն ժամանակ աշխարհում առաջին ստերիո-ականջակալները, որոնք այսօր լայն կիրառություն ունեն, ստեղծել է Ջոն Կոսս-ը, ով մի կապ չի ունեցել տեխնիկայի և ինժեներության հետ, փոխարենը հրապուրված է եղել ջազզ երաժշտությամբ:

Այսպես` Ջոն Կոսսն ու նրա եղբայրն իրենց ապրուստը վաստակում էին ԱՄՆ-ի Միլուոկի նահանգի հիվանդանոցներին վարձով հեռուստացույցեր տրամադրելով: Հենց հիվանդների համար նրանք մտածում են ստեղծել մի սարք, որով հնարավոր կլինի երաժշտություն լսել` առանց անկողնուց բարձրանալու: Մինչդեռ փոքր բարձրախոսների փոխարեն Կոսսը կիրառում է «լսողական սարքերը»` հենց նրանք, որոնք կիրառվում էին հեռախոսների լսափողերում:

Սակայն եղածը շատ վատ էր փոխանցում ձայնը: Այդ իսկ պատճառով էլ Կոսսը որոշում է  ամեն ինչ ստեղծել սկզբից: Այդ նպատակով նա վարձում է ձայնային ինժեներների և պահանջում ստեղծել այնպիսի ականջակալներ, որոնցով հնարավոր կլինի լսել իր սիրելի ջազզը: Առաջին արտադրանքները ենթարկվում են Կոսսի հայտի ջազզմեն ընկերների քննադատությանը և վերամշակվում են այնքան, մինչև երաժշտության որակը նրանց լիովին բավարարի: Ջազզմենների բարձր գնահատականին արժանացած` 1957-ին ստեղծված ականջակալներն էլ հեղափոխություն են առաջացնում:

Sunday, 23 January 2011

Ուրիշ ... սՕվսեմ :)

Որպեսզի չասեք, թե «Զրդ ու Զիբիլ»-ը միայն խենթերի համար է ականջօղեր պատրաստում, ներկայացնում ենք «Ուրիշ ... սՕվսեմ» հավաքածուն :)

Այս հավաքածուն տարիքով ավելի մեծ է, քան «Զրդ ու Զիբիլ» ԱՍԸ-ն: Այն ժամանակ, երբ դեռ ստեղծվում էին այս նմուշները, մենք երազում էինք. «Ախ, որ հարստանանք, Զվարթնոցի «Ունիվերսամ»-ի շենքը գնելու ենք, ու էնտեղ համ էլ մեր զարդերն ենք վաճառելու, ու էդ բաժնի անունն էլ դնելու ենք «Զրդ ու Զիբիլ»...»:

Բայց քանի որ մենք մինչև հիմա չէնք հարստացել, իսկ «Ունիվերսամ»-ն էլ դեռ մնում է անտեր (գոնե արտաքուստ այդպես է թվում), դրա համար էլ վերջից ենք սկսել. ստեղծել ենք «Զրդ ու Զիբիլ»-ը ու վաճառում ենք մեր զարդերը :D

Իմացա´ք ... Դե հիմա գործի անցնենք :)
Թիթեռներ` 1000 դրամ
Թիթեռներ շատ եմ սիրում: Թիթեռներ բոլորն են սիրում: Ու բոլորն էլ սիրում են նրանց, ում ականջներին թիթեռներ են նստում:
Թիթեռներ` 800 դրամ
Ո՞վ է ասել, թե սևը կամ սպիտակը գույն չէ: Ես հավաստիացնում եմ, որ թե´ սևը, թե´ սպիտակը իրենց մեջ բոլոր գույներն են պարունակում:
Սև ու սպիտակ գնդեր` 600 դրամ
Գունավոր Սև ու Սպիտակի մասին իմ սեփական դիտողությունները Ձեզ համար հասկանալի կդարձնեմ ֆիզիկայի օգնությամբ: Ըստ ֆիզիկայի` սպիտակն անդրադարձնում է լույսը` այսինքն բոլոր գույները, իսկ սևը կլանում է լույսը` այսինքն բոլոր գույները:
Սև ու սպիտակ գծեր` 800 դրամ
Ուրեմն ստացվում է, որ հա´մ սպիտակը, հա´մ էլ սևը բոլոր գույներն ունեն :DD
Կանաչ ծաղիկ` 600 դրամ
Սա էլ նրանց համար, ովքեր գույներից ամենաշատը կանաչ են սիրում` իր բոլոր երանգներով ու նրբերանգներով:
Խխունջ` 800 դրամ
Իսկ այս մեկը նրա համար է, ով սիրում է ջուրը, ծովը, ծովամթերքն ու ... այ, ինչ եմ ասում ... Իսկ այս մեկը ծովի մասին հիշել սիրողների կամ ծովի մասին երազողների համար է :)

Բա :)

Friday, 21 January 2011

Ուտելիք

Հայկական ամանորյա սեղաններն արդեն անցյալում են, ուրեմն անհրաժեշտ է ստամոքսներս մաքրել մսամթերքներից ու անցնել բանջարեղենի: Հա, բայց ինչու՞ մենակ ստամոքսներս: Աչքներս ու ականջներս նույնպես :DDD

Հենց այս առիթով ու այս նպատակին էլ ծառայելու է իմ նոր հավաքածուն, որ կոչվում է «Ուտելիք»:

Այժմ «Շնորհավոր Ձեր նոր տարին» արտահայտության փոխարեն բոլորս միաբերան ասում են. «Վաաա՛յ, էս ինչ լավն են» :)
Այո´ :) Ինչպես կասենք` «Գլազոկ»: Այն պատրաստել եմ, ինչպես նկատեցիք, երկու ձվով: Աղն ու սև պղպեղն էլ կավելացնեք` ըստ ցանկության: Հատուկ Ձեզ համար և հատուկ 800 դրամով:
Դե, ձուն վայելեցինք, հիմա էլ, տատիկիս ասածի համաձայն, ժամանակն է «ոսկեզօծել» բերաններս: Այս «Պանրի» կտորն էլ այդ նպատակին կծառայի: Անուշ արեք` դարձյալ 800 դրամով:
Հիմա հերթն է թեթև սննդի: Ու մեկնարկը տրվում է «Կրեկերով»: Հա, մի անհանգստացեք, սրանք չնայած շոկոլադե են, բայց դիետիկ են :) Արժեն 800 դրամ:
Սա էլ «Ոլոռ»-ը: Կանաչ, համով, բոյով ու բուսաթով: Չէ, պահածո չէ. բնական է ու տնական :DD Այն նույնպես Ձերը կդառնա 800 դրամով:

Հերթը հասավ մրգերին: Ես անձամբ սիրում եմ բոլոր մրգերը, բայց այս անգամ հյուրասիրում եմ.
«Տանձ» ու «Խնձոր»` յուրաքանչյուրը 700 դրամ
և
«Ելակ»` 600 դրամ
Նշեմ, որ այս «Տանձ»-ն անուշ հոտ ունի, որը ստացել ենք բնական մեխակի կտոր օգտագործելու շներհիվ:

Դե անուշ արեք :)) Ախր շաատ լավն են :))

Ձվածեղ` պանրով

Չգիտեմ` իմ ամենասիրած, թե իմ ամենափրկիչ ... բայց` ձվածեղ:

Շատ է պատահում, որ տանը եղած պատրաստի ուտեստներն այդ պահին դուրս չեն գալիս, իսկ ես այնքան սոված եմ լինում, որ պետք է 5 րոպեում մի բան խցկեմ ստամոքսս: Հենց այդ ժամանակ էլ ու այդ պատճառով էլ ձվածեղը դառնում է հաԲմ ամենասիրած, հաԲմ ամենափրկիչ :)

Ու որպեսզի չստացվի այնպես, որ ես շատ հաճախ նույն բանն եմ ուտում, ձվածեղ պատրաստելիս էլ եմ ստեղծագործում: Ասենք` պատրաստում եմ ձվածեղ կանաչ ոլոռով, լոլիկով, կարմիր պղպեղով, մանր կտրտած կարտոֆիլով և այլն: Իսկ եթե տրամադրությունս շատ լավն է, ապա ձվածեղն անպայման պետք է պանրով լինի:

... Պանրով ձվածեղ ասեցի, հիշեցի :)
Սա էլ Ձեզ պանորվ ձվածեղ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ոչ թե ձու և պանիր, այլ իմ հրաշագործ նյութերը, ներկերն ու ... 800 դրամ, որ այն Դուք անուշ անեք :)

Երգ ու զարդ

Ասեմ, որ իմ շատ ու շատ չքնաղ գաղափարներ ծնվում են լավ երաժշտության ներքո :) Ու մինչև նոր հավաքածուս պատրաստ կլինի, արդեն «հասունացած» գաղափարներիցս մի քանիսը ցույց տամ :))
Սա, օրինակ արժե 500  դրամ: Այն իրականում մանուշակագուն է, բայց իմ լուսանկարչական սարքը նրան կապույտ է ֆիքսել: Չնայած մյուս կողմից դա նշանակում է, որ այն կարող է պատրաստվել Ձեր իսկ ցանկացած գույնով:
Այս մեկն էլ 800 դրամ արժի: Այն կսիրեն հատկապես նրանք, ովքեր նախընտրում են աչքի ընկնող` մեծ, օղեր կրել:
Դե, ինչ մեղքս թաքցնեմ, ես հիմնականում աչքի ընկնող օղեր էլ պատրաստում եմ :))  Չէ՞ որ դրանք շատ յուրօրինակ են: Օրինակ այս քնքուշ ծաղիկն էլ արժե 700 դրամ:
Իսկ այս վերջինը երևի շատ լուրջ կամ շատ ծանր երաժշտություն լսելիս եմ եղել :) Մի տեսակ լուրջ է ստացվել: Այն նույնպես արժե 700 դրամ:

Հ.Գ. - Ընդգծեմ, որ ոչինչ երբեք չի կրկնվում ...  Այդ սկզբունքով են շարժվում նաև իմ գաղափարները. ասել, թե կարող եք ունենալ սրանից կամ մյուսից, դեռ չի նշանակում, որ այն ճիշտ իր բնօրինակի պատճենը կլինի: Յուրաքանչյուրն ինքնատիպ է ու եզակի, որքան էլ ծնված լինի միևնույն օրինակից :))