Ասեմ, որ իմ շատ ու շատ չքնաղ գաղափարներ ծնվում են լավ երաժշտության ներքո :) Ու մինչև նոր հավաքածուս պատրաստ կլինի, արդեն «հասունացած» գաղափարներիցս մի քանիսը ցույց տամ :))
Սա, օրինակ արժե 500 դրամ: Այն իրականում մանուշակագուն է, բայց իմ լուսանկարչական սարքը նրան կապույտ է ֆիքսել: Չնայած մյուս կողմից դա նշանակում է, որ այն կարող է պատրաստվել Ձեր իսկ ցանկացած գույնով:
Այս մեկն էլ 800 դրամ արժի: Այն կսիրեն հատկապես նրանք, ովքեր նախընտրում են աչքի ընկնող` մեծ, օղեր կրել:
Դե, ինչ մեղքս թաքցնեմ, ես հիմնականում աչքի ընկնող օղեր էլ պատրաստում եմ :)) Չէ՞ որ դրանք շատ յուրօրինակ են: Օրինակ այս քնքուշ ծաղիկն էլ արժե 700 դրամ:
Իսկ այս վերջինը երևի շատ լուրջ կամ շատ ծանր երաժշտություն լսելիս եմ եղել :) Մի տեսակ լուրջ է ստացվել: Այն նույնպես արժե 700 դրամ:
Հ.Գ. - Ընդգծեմ, որ ոչինչ երբեք չի կրկնվում ... Այդ սկզբունքով են շարժվում նաև իմ գաղափարները. ասել, թե կարող եք ունենալ սրանից կամ մյուսից, դեռ չի նշանակում, որ այն ճիշտ իր բնօրինակի պատճենը կլինի: Յուրաքանչյուրն ինքնատիպ է ու եզակի, որքան էլ ծնված լինի միևնույն օրինակից :))