Բոլորիս հայտնի առասպելի համաձայն` Օգոստիանոս կայսերն իր նախորդին` Հուլիոս կեսարին չզիջելու համար, փետրվար ամսից 1 օր վերցնելով` երկարեցրել է իր ամիսը: Այդուհետ` Օգոստիանոսի պատվին անվանված տարվա 8-րդ ամիսը` Հուլիոս կեսարի անունը կրող 7-րդ ամսվա պես, 31 օր ունի:
Սակայն եկեք մի պահ պատկեացնենք, որ Օգոստիանոսը ոչ թե իր հզորությունը շեշտելու համար է այդ քայլին դիմել, այլ պարզապես նա էլ, շատերիս նման ցանկացել է վայելել երկար ամառ` կարճելով ձմռան օրերը :)))
Հենց այս տրամաբանությունից ելնելով էլ` մենք կփորձենք կարճել այս տարվա ձմեռը` ձմռան օրով գարնան մասին մտածելով: Իսկ այդ հարցում մեզ կօգնի «Զրդ ու Զիբիլ»-ի «Գարնանային» հավաքածուն:
Այսօր հավաքածուից կներկայացնեմ միայն 4 օրինակ: Մյուսները կպահեմ ձմռան մնացած օրերը ևս կարճելու համար :)))
Էլ ինչ գարուն առանց գարնան ավետաբերի` «Մանուշակ»-ի: Այս յուրօրինակ «Մանուշակ»-ն արժե 800 դրամ:Գարուն է, ծիլ ու ծաղիկ արթնանում են: Մեր գույնզգուն «Ծիլ ու ծաղիկ»-ը 700 դրամ արժե:
Գարուն ու սեր: «Սիրում է, չի սիրում» մենք էլ ենք պատրաստել - 700 դրամ:
Սեր, Տաք արև ու Վառ գարուն: Սա էլ «Վառ ծաղիկ» - 700 դրամ:
No comments:
Post a Comment