Լինում է, չի լինում մի գեղեցիկ տղա ու մի աննման աղջիկ է լինում`
Տարոնն ու
Մարին: Նրանք բնակվում են
«Զրդ ու Զիբիլ» անունը կրող մոլորակում: Նրանք այնքան են սիրում իրար, որ այդ սիրուց իրենց աշխարհում ամեն ինչ վերափոխել, դարձրել է բարի ու զարմանալի:
Ամեն առավոտ` արթնանալուն պես, Տարոնը շտապում է ծաղկի սրահ: Մի օր էլ ծաղկի սրահում նրան անմիջապես գրավեց մի քնքուշ վարդ:
 |
«Վարդը» մշակված էր շատ հարազատ` «Զրդ ու Զիբիլ» ընկերության կողմից: Նա առանց երկմտելու ծաղիկը ձեռքն առավ ու շտապեց տուն վերադառնալ: |
 |
Գարնան արևն արդեն հասցրել էր սնուցել Տարոնի ու Մարիի տան փոքրիկ այգին: Արևից «Կանաչ բույսեր»-ն այնքան էին ոգևորվել, որ անդադար պտույտներ էին կատարում: |
Որոշ «Կլորակներ» էլ հասունացել ու ծաղկել էին:  |
Իսկ «Եթերային ծաղիկներ»-ը հրճվանքից արբեցնող բույր էին արձակում: Նրանք նույնիսկ անտարբերներին էին ստիպում ոտքը կախ գցել ու խորը շունչ քաշել` ծաղիկների տարածած բույրը լիարժեք կլանելու համար: |
Այդ օրն առանձնահատուկ օր էր: Չէ՞ որ Մարիի ընկերուհիներն էին այցելելու:
Վաղ առավոտից Մարին սենյակն էր կարգի բերում:
 |
Նա հրամայել էր փոքրիկ «Այլմոլորակային»-ներին օգնել իրեն: |
 |
«Այլմոլորակային»-ները պետք է խնամեին «Ավազանի ծաղիկներ»-ը: |
Մարիի ընկերուհիները դատարկաձեռն չէին եկել:
 |
Նրանք ևս ծաղիկներ` «Վարդուկներ» էին բերել: |
 |
«Կարմիր» սփռոցով սեղանի մոտ էլ...
|
...բոլորը միասին «Սուրճ» վայելեցին:
 |
Տարոնն իրենց այգուց քաղցրահամ «Բալ» հյուրասիրեց աղջիկներին... |
 |
... և փոքրիկ «Փղիկներ»-ի հետ մտավ խոհանոց` ճաշի համար ձկներ պատրաստելու: |
 |
«Ձկներ»-ն անմահական համեղ էին ստացվել: |
 |
Մարիի հիացած ընկերուհիները, գնահատելով Տարոնի ջանքերը, նրան առանձնահատուկ «Անդրավարտիք» նվիրեցին` դարձյալ «Զրդ ու Զիբիլ»-ի արտադրանքից: |
 |
Իսկ բոլոր նրանք, ովքեր լսելով այս պատմությանը, չհավատացին, դարձան «Փոքրիկ սատանիկներ»: |
 |
Դրա համար Տարոնը, Մարին ու ընկերուհիները «Զնգզնգիկներ» պատվիրեցին «Զրդ ու Զիբիլ»-ից, որոնց նուրբ մեղեդին բարիացրեց «Փոքրիկ սատանիկներ»-ին:
Երկնքից երկու «Խնձոր» ընկավ: Մեկը` աջին, մյուսը` ձախին ...
Գլխավոր դերերում` Գեղեցիկ տղա - Տարոն Աննման աղջիկ - Մարի Ընկերուհիներ
Ինչպես նաև` «Վարդ» - 800 դրամ «Կանաչ բույսեր» - 700 դրամ «Կլորակներ» - 800 դրամ
«Եթերային ծաղիկներ» - 700 դրամ
«Այլմոլորակային» - 700 դրամ
«Ավազանի ծաղիկներ» - 800 դրամ
«Վարդուկներ» - 600 դրամ
«Կարմիր» - 800 դրամ
«Սուրճ» - 500 դրամ
«Բալ» - 800 դրամ
«Փղիկներ» - 800 դրամ
«Ձկներ» - 600 դրամ
«Անդրավարտիք» - 500 դրամ
«Փոքրիկ սատանիկներ» - 800 դրամ
«Զնգզնգիկներ» - 600 դրամ
«Խնձոր» - 700 դրամ |
es mera! Lilo du demp es!!!!!!!!
ReplyDeleteՄերսի Լուս ջաաան!!!! :*****
ReplyDeleteApri im Admin Quranoc@ heqyati hamar;**
ReplyDelete