Saturday, 29 January 2011

Առողջ սննդի սիրահարներին

Շատերին արդեն ծանոթ է «Ուտելիք» հավաքածուն, շատերն արդեն որոշ ուտելիքների տեր են դարձել, բայց քչերը գիտեն, որ այն համալրվել է նոր տեսականիով: Ուրեմն` հենց առողջ սննդի սիրահարներին ներկայացնում ենք հավաքածուի նոր «անդամներին»:
«Պանիր»` 800 դրամ
Սրանք յուրահատուկ «Պանիր»-ներ են: Նրանց միջուկը «կաթնաշոռից» է:
«Ելակ»` 800 դրամ
Սա էլ «Ելակ» է` իր դիմանկարի հետ :)
«Գազար»` 700 դրամ
Այսպիսի քաղցր «Գազար» Դուք երբևէ չեք կերել :))
«Եգիպտացորեն»` 600 դրամ
Սա էլ իմ շատ սիրելի «Եգիպտացորեն»-ն է: Նրան սիրում եմ թե´ խաշած վիճակում, և թե´ աղցանների մեջ:
Անուշ վայելե´ք ... :))))

Wednesday, 26 January 2011

Մադագասկար-TUSH

Շատերի կողմից սիրելի «Մադագասկար» մուտֆիլմը ներկայանում է նոր կարգավիճակով:

«Մադագասկար-TUSH»-ն այսուհետ համարվելու է այն ընկերությունը, որը զբաղվելու է մուլտֆիլմի հերոսների հետագա ճակատագրով: Նախագծի հովանավորն է «Զրդ ու Զիբիլ» ԱՍԸ-ն, իսկ գլխավոր մենեջերը` Վարդը, ում շատերը որպես «Թուշ» են ճանաչում:

Թուշի արհեստավարժության արդյունքում սիրված մուլտ-հերոսները կենդանություն են ստացել ու կարող են դառնալ Ձեր իսկ սեփական ուղեկիցը:
1000 դրամ
Հա, ասեմ, որ քանակի և հերոսների սահմանափակում չկա: Ավելին` այս հերոսները նույնիսկ հայերեն խոսելու հատկություն ունեն և շատ հետաքրքիր պատմություններ կպատմեն: Թե ու՞մ կամ ինչի՞ մասին, կիմանաք միայն այն ժամանակ, երբ վերջիններիցս որևէ մեկը Ձեր ականջին հայտնվի:

Monday, 24 January 2011

ԱկանջաԿԱ՞Լ, թե՞ ականջՕՂ

Իսկ ինչու՞ ոչ: Իսկ ինչու՞ ականջաԿԱԼ-ը չի կարող դառնալ ականջՕղ:

Շատ էլ լավ կարող է, ու մենք ապացուցել ենք :))
ԱկանջՕՂ ԱկանջաԿԱԼ` 1000 դրամ
* * *

Իսկ Դուք գիտե՞ք, որ աշխարհում առաջին դինամիկական ականջակալները ստեղծել է գերմանացի էլեկտրոմեխանիկ Յուգեն Բայերը: Բայերը, ով 1924 թ-ին Բեռլինում հիմնադրել էր «Bayerdynamic» ընկերությունը և զբաղվում էր միկորֆոնների ու բարձրախոսների (դինամիկների) արտադրությամբ, 1937-ին ստեղծում է աշխարհի առաջին դինամիկական ականջակալները` «Bayerdynamic DT48»-ը, որոնք որպես դասական օրինակ` պահպանվում են մինչ օրս:

Միևնույն ժամանակ աշխարհում առաջին ստերիո-ականջակալները, որոնք այսօր լայն կիրառություն ունեն, ստեղծել է Ջոն Կոսս-ը, ով մի կապ չի ունեցել տեխնիկայի և ինժեներության հետ, փոխարենը հրապուրված է եղել ջազզ երաժշտությամբ:

Այսպես` Ջոն Կոսսն ու նրա եղբայրն իրենց ապրուստը վաստակում էին ԱՄՆ-ի Միլուոկի նահանգի հիվանդանոցներին վարձով հեռուստացույցեր տրամադրելով: Հենց հիվանդների համար նրանք մտածում են ստեղծել մի սարք, որով հնարավոր կլինի երաժշտություն լսել` առանց անկողնուց բարձրանալու: Մինչդեռ փոքր բարձրախոսների փոխարեն Կոսսը կիրառում է «լսողական սարքերը»` հենց նրանք, որոնք կիրառվում էին հեռախոսների լսափողերում:

Սակայն եղածը շատ վատ էր փոխանցում ձայնը: Այդ իսկ պատճառով էլ Կոսսը որոշում է  ամեն ինչ ստեղծել սկզբից: Այդ նպատակով նա վարձում է ձայնային ինժեներների և պահանջում ստեղծել այնպիսի ականջակալներ, որոնցով հնարավոր կլինի լսել իր սիրելի ջազզը: Առաջին արտադրանքները ենթարկվում են Կոսսի հայտի ջազզմեն ընկերների քննադատությանը և վերամշակվում են այնքան, մինչև երաժշտության որակը նրանց լիովին բավարարի: Ջազզմենների բարձր գնահատականին արժանացած` 1957-ին ստեղծված ականջակալներն էլ հեղափոխություն են առաջացնում:

Sunday, 23 January 2011

Ուրիշ ... սՕվսեմ :)

Որպեսզի չասեք, թե «Զրդ ու Զիբիլ»-ը միայն խենթերի համար է ականջօղեր պատրաստում, ներկայացնում ենք «Ուրիշ ... սՕվսեմ» հավաքածուն :)

Այս հավաքածուն տարիքով ավելի մեծ է, քան «Զրդ ու Զիբիլ» ԱՍԸ-ն: Այն ժամանակ, երբ դեռ ստեղծվում էին այս նմուշները, մենք երազում էինք. «Ախ, որ հարստանանք, Զվարթնոցի «Ունիվերսամ»-ի շենքը գնելու ենք, ու էնտեղ համ էլ մեր զարդերն ենք վաճառելու, ու էդ բաժնի անունն էլ դնելու ենք «Զրդ ու Զիբիլ»...»:

Բայց քանի որ մենք մինչև հիմա չէնք հարստացել, իսկ «Ունիվերսամ»-ն էլ դեռ մնում է անտեր (գոնե արտաքուստ այդպես է թվում), դրա համար էլ վերջից ենք սկսել. ստեղծել ենք «Զրդ ու Զիբիլ»-ը ու վաճառում ենք մեր զարդերը :D

Իմացա´ք ... Դե հիմա գործի անցնենք :)
Թիթեռներ` 1000 դրամ
Թիթեռներ շատ եմ սիրում: Թիթեռներ բոլորն են սիրում: Ու բոլորն էլ սիրում են նրանց, ում ականջներին թիթեռներ են նստում:
Թիթեռներ` 800 դրամ
Ո՞վ է ասել, թե սևը կամ սպիտակը գույն չէ: Ես հավաստիացնում եմ, որ թե´ սևը, թե´ սպիտակը իրենց մեջ բոլոր գույներն են պարունակում:
Սև ու սպիտակ գնդեր` 600 դրամ
Գունավոր Սև ու Սպիտակի մասին իմ սեփական դիտողությունները Ձեզ համար հասկանալի կդարձնեմ ֆիզիկայի օգնությամբ: Ըստ ֆիզիկայի` սպիտակն անդրադարձնում է լույսը` այսինքն բոլոր գույները, իսկ սևը կլանում է լույսը` այսինքն բոլոր գույները:
Սև ու սպիտակ գծեր` 800 դրամ
Ուրեմն ստացվում է, որ հա´մ սպիտակը, հա´մ էլ սևը բոլոր գույներն ունեն :DD
Կանաչ ծաղիկ` 600 դրամ
Սա էլ նրանց համար, ովքեր գույներից ամենաշատը կանաչ են սիրում` իր բոլոր երանգներով ու նրբերանգներով:
Խխունջ` 800 դրամ
Իսկ այս մեկը նրա համար է, ով սիրում է ջուրը, ծովը, ծովամթերքն ու ... այ, ինչ եմ ասում ... Իսկ այս մեկը ծովի մասին հիշել սիրողների կամ ծովի մասին երազողների համար է :)

Բա :)

Friday, 21 January 2011

Ուտելիք

Հայկական ամանորյա սեղաններն արդեն անցյալում են, ուրեմն անհրաժեշտ է ստամոքսներս մաքրել մսամթերքներից ու անցնել բանջարեղենի: Հա, բայց ինչու՞ մենակ ստամոքսներս: Աչքներս ու ականջներս նույնպես :DDD

Հենց այս առիթով ու այս նպատակին էլ ծառայելու է իմ նոր հավաքածուն, որ կոչվում է «Ուտելիք»:

Այժմ «Շնորհավոր Ձեր նոր տարին» արտահայտության փոխարեն բոլորս միաբերան ասում են. «Վաաա՛յ, էս ինչ լավն են» :)
Այո´ :) Ինչպես կասենք` «Գլազոկ»: Այն պատրաստել եմ, ինչպես նկատեցիք, երկու ձվով: Աղն ու սև պղպեղն էլ կավելացնեք` ըստ ցանկության: Հատուկ Ձեզ համար և հատուկ 800 դրամով:
Դե, ձուն վայելեցինք, հիմա էլ, տատիկիս ասածի համաձայն, ժամանակն է «ոսկեզօծել» բերաններս: Այս «Պանրի» կտորն էլ այդ նպատակին կծառայի: Անուշ արեք` դարձյալ 800 դրամով:
Հիմա հերթն է թեթև սննդի: Ու մեկնարկը տրվում է «Կրեկերով»: Հա, մի անհանգստացեք, սրանք չնայած շոկոլադե են, բայց դիետիկ են :) Արժեն 800 դրամ:
Սա էլ «Ոլոռ»-ը: Կանաչ, համով, բոյով ու բուսաթով: Չէ, պահածո չէ. բնական է ու տնական :DD Այն նույնպես Ձերը կդառնա 800 դրամով:

Հերթը հասավ մրգերին: Ես անձամբ սիրում եմ բոլոր մրգերը, բայց այս անգամ հյուրասիրում եմ.
«Տանձ» ու «Խնձոր»` յուրաքանչյուրը 700 դրամ
և
«Ելակ»` 600 դրամ
Նշեմ, որ այս «Տանձ»-ն անուշ հոտ ունի, որը ստացել ենք բնական մեխակի կտոր օգտագործելու շներհիվ:

Դե անուշ արեք :)) Ախր շաատ լավն են :))

Ձվածեղ` պանրով

Չգիտեմ` իմ ամենասիրած, թե իմ ամենափրկիչ ... բայց` ձվածեղ:

Շատ է պատահում, որ տանը եղած պատրաստի ուտեստներն այդ պահին դուրս չեն գալիս, իսկ ես այնքան սոված եմ լինում, որ պետք է 5 րոպեում մի բան խցկեմ ստամոքսս: Հենց այդ ժամանակ էլ ու այդ պատճառով էլ ձվածեղը դառնում է հաԲմ ամենասիրած, հաԲմ ամենափրկիչ :)

Ու որպեսզի չստացվի այնպես, որ ես շատ հաճախ նույն բանն եմ ուտում, ձվածեղ պատրաստելիս էլ եմ ստեղծագործում: Ասենք` պատրաստում եմ ձվածեղ կանաչ ոլոռով, լոլիկով, կարմիր պղպեղով, մանր կտրտած կարտոֆիլով և այլն: Իսկ եթե տրամադրությունս շատ լավն է, ապա ձվածեղն անպայման պետք է պանրով լինի:

... Պանրով ձվածեղ ասեցի, հիշեցի :)
Սա էլ Ձեզ պանորվ ձվածեղ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ոչ թե ձու և պանիր, այլ իմ հրաշագործ նյութերը, ներկերն ու ... 800 դրամ, որ այն Դուք անուշ անեք :)

Երգ ու զարդ

Ասեմ, որ իմ շատ ու շատ չքնաղ գաղափարներ ծնվում են լավ երաժշտության ներքո :) Ու մինչև նոր հավաքածուս պատրաստ կլինի, արդեն «հասունացած» գաղափարներիցս մի քանիսը ցույց տամ :))
Սա, օրինակ արժե 500  դրամ: Այն իրականում մանուշակագուն է, բայց իմ լուսանկարչական սարքը նրան կապույտ է ֆիքսել: Չնայած մյուս կողմից դա նշանակում է, որ այն կարող է պատրաստվել Ձեր իսկ ցանկացած գույնով:
Այս մեկն էլ 800 դրամ արժի: Այն կսիրեն հատկապես նրանք, ովքեր նախընտրում են աչքի ընկնող` մեծ, օղեր կրել:
Դե, ինչ մեղքս թաքցնեմ, ես հիմնականում աչքի ընկնող օղեր էլ պատրաստում եմ :))  Չէ՞ որ դրանք շատ յուրօրինակ են: Օրինակ այս քնքուշ ծաղիկն էլ արժե 700 դրամ:
Իսկ այս վերջինը երևի շատ լուրջ կամ շատ ծանր երաժշտություն լսելիս եմ եղել :) Մի տեսակ լուրջ է ստացվել: Այն նույնպես արժե 700 դրամ:

Հ.Գ. - Ընդգծեմ, որ ոչինչ երբեք չի կրկնվում ...  Այդ սկզբունքով են շարժվում նաև իմ գաղափարները. ասել, թե կարող եք ունենալ սրանից կամ մյուսից, դեռ չի նշանակում, որ այն ճիշտ իր բնօրինակի պատճենը կլինի: Յուրաքանչյուրն ինքնատիպ է ու եզակի, որքան էլ ծնված լինի միևնույն օրինակից :))

ԿՌՎԱծաղիկ

Այս ծաղիկը պատրաստել եմ ամանորյա տոներից առաջ: Ու մինչ ես ընկերներիս հետ քեֆ-ուրախություն-հարբել .... ֆեյսբուքյան իմ էջում այն կռվածաղիկ էր դարձել:

Պարզվում է երկու քույրիկս` Լիլիթն ու ընկերուհիս` Հասմիկը, հավանել էին օղերը ու նույնիսկ աճուրդի էին հանել :D Բայց արի ու տես, որ երրորդն ավելի խորամանկ գտնվեց: Հիմա այս գեղեցիկ զարդը Մարիամինն է :))

Բայց Լիլիթն ու Հասմիկը չեն ընկճվել. նրանք երկուսն էլ սրանից պատվիրել են: Ամենակարևորն այն է, որ խնդրել են իրենց բնորոշող գույներով պատրաստեմ :)) Տեսնենք արդյունքում ի՞նչ դուրս կգա ...

Հ.Գ. - Եթե դուք էլ եք այն հավանել ու աճուդի եք հանելու :D, ասեմ, որ նախնական գինը 800  դրամ է :))

Ու քանի որ եկել եմ

Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ վերջին գաղափարի մասին:

Գաղափարը սկզբում անձնական օգտագործման էր :DD Հետո մի շարք ընկերներիս խնդրանքով դարձավ «աշխատանք»: Ցանկանում եմ կիսվել ձեզ հետ ... ո՞վ գիտի, գուցե գաղափարներիցս որևէ մեկը Ձեզ էլ օգտակար լինի :))

Ուրեմն այսպես ...
Սրանք անվանել եմ «Թիթեռոտ ծաղիկներ»:

Ասեմ, որ չնայած իմ այս «գաղափարն» արդեն գտել է իր տիրոջը, բայց այն կարող է լինել նաև Ձերը` ցանկացած գույնով :))

Պետք է միայն համբերություն և 700 դրամ` գաղափարը սեփականաշնորհելու համար :))

Ես եկա

Բարև բոլորին :)
Թող իմ ոտքը խերով լինի :))

Հուսով եմ` օգտակար կլինեմ, և իմ մուտքն այս ասպարեզ իզուր չի անցնի:

Մաղթեք ինձ բարի գալուստ ու բարի երթ :))