Այս ծաղիկը պատրաստել եմ ամանորյա տոներից առաջ: Ու մինչ ես ընկերներիս հետ քեֆ-ուրախություն-հարբել .... ֆեյսբուքյան իմ էջում այն կռվածաղիկ էր դարձել:
Պարզվում է երկու քույրիկս` Լիլիթն ու ընկերուհիս` Հասմիկը, հավանել էին օղերը ու նույնիսկ աճուրդի էին հանել :D Բայց արի ու տես, որ երրորդն ավելի խորամանկ գտնվեց: Հիմա այս գեղեցիկ զարդը Մարիամինն է :))
Բայց Լիլիթն ու Հասմիկը չեն ընկճվել. նրանք երկուսն էլ սրանից պատվիրել են: Ամենակարևորն այն է, որ խնդրել են իրենց բնորոշող գույներով պատրաստեմ :)) Տեսնենք արդյունքում ի՞նչ դուրս կգա ...
Հ.Գ. - Եթե դուք էլ եք այն հավանել ու աճուդի եք հանելու :D, ասեմ, որ նախնական գինը 800 դրամ է :))
No comments:
Post a Comment